Գերմանիայի արտգործնախարարն ակնարկել է Լավրովին չխառնվել երկրի ներքին գործերին

13:16 • 28.01.16

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը հայտնել է, որ իրեն զարմացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններն առ այն, որ Գերմանիայի իշխանությունները փակել են Բեռլինում ներգաղթյալների կողմից 13-ամյա ռուս աղջկա բռնաբարության գործը։

 

Ինչպես հայտնում է meduza.io-ն, Շտայնմայերի կարծիքով՝ քաղաքական քարոզչության ու «ներգաղթյալների հարցի շուրջ ներգերմանական` առանց այդ էլ թեժ քննարկումների վրա յուղ լցնելու» նպատակով թեմայի շահարկումն արդարացում չունի։

 

Պաշտոնյան նաև խոստացել է, որ արտգործնախարարությունը ռուսական դեսպանատուն կփոխանցի տվյալ գործի առնչությամբ բոլոր նյութերը:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ Բեռլինում բնակվող 13-ամյա Լիզան հունվարի 11-ին գնացել է դպրոց ու տուն վերադարձել 30 ժամ հետո: Նրա բարեկամների խոսքերով՝ աղջկան առևանգել ու բռնաբարել են մի խումբ ներգաղթյալներ։ Նրանց պնդմամբ՝ ոստիկանությունը չի ցանկացել քրեական գործ հարուցել ներգաղթյալների դեմ` խնդրելով աղջկան ցուցմունք տալ այն մասին, որ ինքնակամ է սեռական կապի մեջ մտել փախստականների հետ:
 

Գերմանիայի արտգործնախարարն ակնարկել է Լավրովին չխառնվել երկրի ներքին գործերին