Հնարավոր է. Գորիկ Հակոբյանը իր պաշտոնավարման երկարաձգման մասին

11:37 • 28.01.16

Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը այսօր Եռաբլուր պանթեոնում  լրագրողների հարցին, թե շուտով լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը, հնարավոր է, որ արվի այնպես, որ շարունակի պաշտոնավարել, Գորիկ Հակոբյանը պատասխանեց կարճ՝ «Հնարավոր է» և շտապեց հեռանալ:


Նշենք, որ «Չորրորդ իշխանությունը» վկայակոչելով իր տեղեկությունները, գրել էր, թե ԱԱԾ նոր պետի նշանակումից հետո ՀՀ Նախագահի հրամանով ԱԱԾ-ում նոր հաստիք կստեղծվի՝ նախագահի ներկայացուցիչն ԱԱԾ-ում պայմանական անվանումով։ «Հենց այս պաշտոնին էլ կնշանակվի Գորիկ Հակոբյանը, որովհետև նրան այդ համակարգից դուրս որևէ մեկը չի էլ պատկերացնում»,–գրում է թերթը։