Համացանցը ողողվել է մեմերով, երբ Իտալիան թաքցրել է մերկ արձանները Ռոհանիի այցի համար (լուսանկարներ)
Համացանցը ողողվել է մեմերով, որտեղ օգտատերերը ծաղրում են Իտալիայի իշխանությունների կողմից կայացրած որոշումը՝ ծածկել մերկ արձանները մեծ սպիտակ արկղերով Հռոմի Կապիտոլիական թանգարանում՝ Իրանի նախագահ Հասանի Ռոհանիի այցի համար, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Որոշումը վրդովմունք է առաջացրել Իտալիայում, որտեղ քննադատներն այն անվանել են «անհասկանալի», «ծիծաղելի» և «ենթարկվող» սկզբունքներին, որոնք դեմ են արևմտյան մշակույթին:
Խոսելով Հռոմում հունվարի 27-ին՝ Ռոհանին ասել է, որ Թեհրանը չի կապվել իտալական իշխանությունների հետ և չի խնդրել, որ արձանները ծածկվեն: Նա հավելել է, որ «որևէ խոսակցություն» չի ունեցել Իտալիայի իշխանությունների հետ այդ թեմայի վերաբերյալ:
«Ես գիտեմ, որ իտալացիները շատ հյուրասեր են, ժողովուրդ, որը սիրում է իրենց հյուրերի այցերը դարձնել հնարավորինս հաճելի, և ես շնորհակալություն եմ հայտնում նրանց դրա համար»,- հավելել է Ռոհանին:















