Հունաստանում լրագրողները 24-ժամյա գործադուլ են անում

09:25 • 28.01.16

Հունաստանը մեկ օրով կմնա առանց լուրերի. հույն լրագրողներն արհմիությունների որոշմամբ հինգշաբթի գործադուլ են անում` բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ, գրում է РИА Новости-ն:


Բողոքի ակցիան սկսվում է այսօր առավոտյան ժամը 6-ին և կավարտվի ուրբաթ առավոտյան ժամը 6-ին։ Լուրեր չեն թողարկվի ERT պետական հեռուստառադիոընկերությամբ, խորհրդարանական հեռուստաալիքով, մասնավոր հեռուստաալիքներով և արհմիությունների հետ կապ ունեցող կայքերում:

 

Ընդ որում` մի շարք առցանց պարբերականներ անտեսում են արհմիությունների որոշումը:

 

Չեն աշխատի նաև պետական գերատեսչությունների մամուլի ծառայությունները:


Առանց լուսաբանման կմնան նաև այնպիսի կարևոր իրադարձություններ միջազգային կյանքից, ինչպիսին են Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի առաջնորդների եռակողմ հանդիպումը Նիկոսիայում, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի այցը Աթենք:

 

Լրագրողները բողոքում են ընդդեմ կառավարության որոշման` փոփոխել սոցիալական ապահովագրության համակարգը և միավորել ապահովագրական կենսաթոշակային հիմնադրամները: Նրանք պահանջում են պահպանել պրոֆեսիոնալ ապահովագրական հիմնադրամը:

Հունաստանում լրագրողները 24-ժամյա գործադուլ են անում