Թուրք լրագրողը պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ Դավութօղլուին վիրավորելու համար

12:51 • 28.01.16

Թուրքական ընդդիմադիր Today’s Zaman թերթի նախկին խմբագիր Բյուլենթ Քենեշն Անկարայի դատարանի կողմից դատապարտվել է 14 ամսվա պայմանական ազատազրկման` Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին վիրավորելու համար, գրում է РИА Новости-ն։

 

Ավելի վաղ Քենեշը հայտարարել էր իր հրաժարականի մասին` իշխանությունների կողմից ճնշման և իր դեմ ներկայացված դատական հայցերի պատճառով։

 

Դատավորի կարծիքով` Քենեշը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել վարչապետի հասցեին Twitter-ի իր էջում: Դատարանը հաշվի չի առել լրագրողի փաստաբանի փաստարկներն այն մասին, որ թվիթները պետք է դիտարկվեն մամուլի ազատության և կարծիքներ արտահայտելու սահմանադրական իրավունքի շրջանակում։

 

Ավելի վաղ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր հրապարակած զեկույցում Թուրքիայի իշխանություններին մեղադրել է խոսքի ազատությունը սահմանափակելու և ընդդիմադիրներին հետապնդելու համար։

 

Թուրք լրագրողը պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ Դավութօղլուին վիրավորելու համար