Ղազախստանում հիվանդ երեխայի տեղափոխող ուղղաթիռ է կործանվել

10:23 • 28.01.16

Ղազախստանի հարավային հատվածում կործանվել է MD-600 ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվել են դրանում գտնվող բոլոր 5 մարդիկ։

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, ուղղաթիռը պետք է Ուշարալ քաղաքից հիվանդ երեխային տեղափոխեր հիվանդանոց։ Նշվում է, որ ուղղաթիռում գտնվել են օդաչուն, բժիշկը, ֆելդշերը, մայրն ու իր փոքրիկը:

 

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 27-ին. սկզբում կորել է կապն ուղղաթիռի հետ, իսկ ավելի ուշ հայտնաբերվել են դրա բեկորները:

 

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
 

Ղազախստանում հիվանդ երեխայի տեղափոխող ուղղաթիռ է կործանվել