Հյուսիսային Կորեան պատրաստվում է բալիստիկ հրթիռ արձակել. ԶԼՄ-ներ

22:35 • 28.01.16

Հյուսիսային Կորեան պատրաստվում է մեծ հեռավորության բալիստիկ հրթիռ արձակել  առաջիկա շաբաթներին: Այս մասին հայտնում է  Корреспондент-ը` վկայակոչելով Reuters գործակալությունը:


Վերջերս ԱՄՆ-ն Հս. Կորեայում  գերակտիվություն է գրանցել, մասնավորապես` հրթիռ արձակելու համար անհրաժեշտ վառելիքի բաղադրիչների տեղափոխումը:


Միևնույն ժամանակ ամերիկյան իշխանությունների մտահոգությունն է առաջ բերում այն, որ այդ նույն տեխնոլոգիան կարող է կիրառվել  միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ տեղափոխելու համար:



Ավելի վաղ ճապոնական գործակալությունը հաղորդել էր Հս. Կորեայի կողմից հեռահար հրթիռ արձակելու մտադրության մասին:

 

Հիշեցնենք, որ Հս. Կորեան  հունվարի 6-ին ջրածնային ռումբի հաջող փորձարկումներ էր անցկացրել, ինչը  միջազգային հանրության մտահոգության առիթ էր տվել:

 

Հյուսիսային Կորեան պատրաստվում է բալիստիկ հրթիռ արձակել. ԶԼՄ-ներ