ԱՄՆ-ն Օկինավա է տեղափոխել 26 ռազմական օդանավ
ԱՄՆ-ի օդուժը ճապոնական Օկինավա կղզի է տեղափոխել 26 ռազմական օդանավից բաղկացած հարվածային խումբը:
Ինչպես հայտնում է tass.ru-ն, խմբում ներառված է F-22 Raptor 5-րդ սերնդի 14 հատ կործանիչ և 16 հատ F-16 Fighting Falcon կործանիչ- ռմբակոծիչ:
Աղբյուրը մանրամասնում է, որ հարվածային խումբն Օկինավա է տեղափոխվել Ալյասկայից: Այն ճապոնական կղզում է մնալու մինչև փետրվարի վերջ:
Հայտնի է, որ ռազմական օդանավերի տեղափոխումն արվել է Պենտագոնի կողմից Ճապոնիայի անվտանգությունն ապահովելու հնարավորություններն ի ցույց դնելու նպատակով անցկացվող զորավարժությունների շրջանակում։










