Կարմիր պանդային տորթ են նվիրել 16-ամյակի առիթով (տեսանյութ)
Վայրի բնության «Սիմբիո» ավստրալական պարկի բնակիչ Չորի մականունով կարմիր պանդային տորթ են նվիրել 16-ամյակի առիթով: Պարկի տնօրինությունը հրապարակել է նվերի շնորհման մասին տեսանյութը YouTube-ի իր էջում:
Չորիի համար տորթը պատրաստել են նրա սիրած մրգերից և բամբուկից, հայտնում է gazeta.ru-ն։
Կարմիր պանդան «Սիմբիոյում» է գտնվում արդեն մոտ վեց տարի և արագ դարձել է պարկի աստղերից մեկը: Ինչպես նշել են կենդանաբանական այգում՝ Չորիի հաջողությունն ապահովել են նրա «մշտապես երջանիկ տեսքը» և կրթական ինտերակտիվ ծրագրերին մասնակցությունը, որոնց ընթացքում այցելուները ծանոթանում են հազվագյուտ կենդանիների տեսակներին: «Սիմբիոյում» կարմիր պանդային անվանել են պարկի «ոսկե աղջիկը»։










