Փարիզում հինգ ուսհաստատություններ տարհանվել են հեռախոսային սպառնալիքների պատճառով

15:33 • 28.01.16

Փարիզում հինգ լիցեյների աշակերտները հինգշաբթի օրը տարհանվել են ուսումնական հաստատություններից հեռախոսային սպառնալիքների պատճառով, հաղորդում է РИА Новости-ն:

«Ստացված սպառնալիքների պատճառով Charlemagne, Condorcet, Helene Boucher, Louis-Le-Grand և Victor Hugo լիցեյների աշակերտները տարհանվել են ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրի անվտանգության տեխնիկայի կանոնների համապատասխան: Ոստիկանությունն ապահովում է վայրերում անվտանգությունը»,- ասված է անվտանգության ոլորտում Փարիզի կարգավորող մարմնի հայտարարությունում:

Reuters գործակալության տվյալներով՝ խոսքը հեռախոսային զանգերի մասին է, սակայն դրանք չեն եղել պայթուցիկների մասին հաղորդագրություններ:

Անցած երեքշաբթի օրը Փարիզի վեց դպրոցների աշխատանքը խափանվել է տեղադրված պայթուցիկ սարքերի մասին հաղորդագրությունների պատճառով, որոնք ստացել է քաղաքի ոստիկանությունը:

Աշակերտները տարհանվել են ուսումնական հաստատությունների շենքերից: Դպրոցներ են ժամանել սակրավորների ջոկատներ, որոնք ստուգել են շինությունները, սակայն ոչ մի կասկածելի առարկա չեն հայտնաբերել:

Ֆրանսիական սենատը նոյեմբերի 20-ին հավանության է արժանացրել արտակարգ դրության մասին օրենքում փոփոխությունները, որոնք թույլ են տալիս երկարաձգել Փարիզում ահաբեկչություններից հետո հայտարարված արտակարգ դրության ռեժիմը երեք ամսով:

 

 

Փարիզում հինգ ուսհաստատություններ տարհանվել են հեռախոսային սպառնալիքների պատճառով