Թեհրանը կշարունակի աջակցել Սիրիային. Իրանի ԱԳՆ

13:52 • 28.01.16

Իրանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիային՝ երկրի դեմ առկա սպառնալիքներին դիմակայելու հարցում, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյին Ամիր Աբդոլլահիյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը մի քանի ոլորտներում: Իրանն ու Ռուսաստանը պետք է Սիրիային աջակցեն այդ սպառնալիքներին դիմակայելու հարցում»,-ասել է նա։

 

Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ Թեհրանն ու Մոսկվան վճռականորեն աջակցում են Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորմանը:

 

«Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրային այն հարցում, որ նա փորձում է քաղաքական երկխոսություն սկսել սիրիացիների միջև»,-ասել է իրանցի դիվանագետը։

 

Նա հավելել է, որ Թեհրանը լավատեսորեն է մոտենում ուրբաթ Ժնևում մեկնարկելիք բանակցություններին։

Թեհրանը կշարունակի աջակցել Սիրիային. Իրանի ԱԳՆ