Եմենում նախագահական պալատի մոտ պայթյուն է հնչել
Ադենում պայթյուն է տեղի ունեցել նախագահական պալատի մոտակայքում, որտեղ ապրում է Եմենի արտաքսված նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին, հաղորդում է РИА Новости-ն:
«Պայթյունի նպատակը պահակախմբի անցակետն էր, որը տանում է նախագահական պալատի մուտք»,- ասել է տեղի պաշտոնյաներից մեկը:
Պայթյունի հետևանքով վիրավորների մասին չի հաղորդվում:
Եմենում շարունակվում է հակամարտությունը, որտեղ մի կողմից հանդես են գալիս հուսիտ ապստամբները և նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեխին հավատարիմ բանակի մասը, իսկ մյուս կողմից՝ նրանց կողմից արտաքսված նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի զորքերը, որոնց ցամաքում և օդից աջակցում են արաբական կոալիցիայի ուժերը:










