Ավետիսյանների սպանության գործով 2-րդ վկան ևս հրաժարվեց դատաքննական ցուցմունքից (ուղիղ)

13:15 • 29.01.16

Գյումրիում՝ 102-րդ ռազմաբազայում Ավետիսյանների սպանության գործով դատաքննության առաջին վկայի հարցաքննությունից հետո դատաքննական կարգով պետք է հարցաքննվեր տուժողի իրավահաջորդ Գևորգ Եփրեմի Ադամյանը, ով, ինչպես և Լուսինե Ավետիսյանը հայտարարեց, որ պատրաստ չէ դատարանում ցուցմունք տալ ու առաջարկվեց հրապարակել իր նախաքննական ցուցմունքը:

 

Նշենք, որ 2015 թվականի հունվարի 15-ին հենց Գևորգ Ադամյանն է գնացել Ավետիսյանների` Երևանում ամուսնացած դստեր՝ Լուսինեի մոտ և առաջարկել գնալ Գյումրի, երբ տեղեկացված է եղել ընտանիքի սպանության մասին:

 

Նա նույնպես Ավետիսյանների ընտանիքին նկարագրել է որպես արդար քրտինքով ապրող, համեստ, շնորհքով ընտանիք:
 

Ներկայումս պետք է հարցաքննվի տուժողի մյուս իրավահաջորդ Անահիտ Կոշտոյանը: