Չինացուն մահապատժի են ենթարկել 22 նորածնի վաճառքի համար

13:10 • 29.01.16

Չինաստանի իշխանությունները մահապատժի են ենթարկել Տան Յունչժի անունով մի տղամարդու, ով մեղադրվում էր 22 նորածին երեխայի վաճառելու համար:

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, չինացին գործել է մի խումբ հանցակիցների հետ: Նրանք գողացել են փոքրիկներին Յունան նահանգից ու վաճառել երկրի կենտրոնական Հենան նահանգում: Գողության ու վաճառքի բոլոր դեպքերը գրանցվել են 2008-2013թթ. ընթացքում:

 

Հայտնի է, որ մահապատժի ենթարկված տղամարդու բոլոր հանցակիցներն ազատազրկվել են:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Չինաստանում երեխաների վաճառքը համարվում է բավական  շահութաբեր բիզնես: Որպես կանոն՝ իրենց երեխաներին միջնորդների միջոցով հիմնականում վաճառում են հեռավոր գյուղերում ապրող աղքատ բնակիչները։
 

Չինացուն մահապատժի են ենթարկել 22 նորածնի վաճառքի համար