Գերմանիայում ավելի քան 2.000 ներգաղթյալ հայց է ներկայացրել դատարան՝ փաստաթղթերի դանդաղ ձևակերպման պատճառով

14:52 • 29.01.16

Գերմանիայում մոտ 2.300 ապաստան հայցողներ հայց են ներկայացրել վարչական դատարաններ, քանի որ, իրենց կարծիքով, Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակում գործերի քննումը չափազանց դանդաղ է ընթանում, հաղորդում է gazeta.ru-ն։

 

Այդ մասին ասված է Ձախ կուսակցությունից բունդեսթագի պատգամավոր Սևիմ Դագդելենի պաշտոնական հարցմանը Գերմանիայի ներքին գործերի նախարարության պատասխանում։

 

Ինչպես նշվում է՝ հայցերի մեծ մասը ներկայացրել են Աֆղանստանից (560), Իրաքից (337), Էրիթրեայից (217) և Սիրիայից (207) ներգաղթյալները։

 

Սևիմ Դագդելենը ստեղծված իրավիճակն անվանել է «անընդունելի և հակաիրավական» և մեղադրել է իշխանություններին «կազմակերպված պետական ձախողման մեջ»։

 

 

Գերմանիայում ավելի քան 2.000 ներգաղթյալ հայց է ներկայացրել դատարան՝ փաստաթղթերի դանդաղ ձևակերպման պատճառով