Հաագայի դատարանում նախկին նախագահի են դատում
Հաագայի միջազգային քրեական դատարանում հունվարի 28-ին սկսվել է Կոտ դ՛Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյի դատավարությունը։ Դատին սպասելով՝ նա կալանքի տակ է գտնվել մոտ հինգ տարի, գրում է korrespondent.net-ը:
Դա Հաագայի դատարանի պատմության մեջ առաջին դատավարությունն է պետության ղեկավարի նկատմամբ։
Յոթանասունամյա Լորան Գբագբոն մեղադրվում է Կոտ դ՛Իվուարում 2010-2011 թվականներին արյունալի քաղաքացիական պատերազմի ընթացքում կառավարական ուժերի կողմից իրականացված մարդկության դեմ հանցագործությունների, մասնավորապես՝ զանգվածային խոշտանգումների և բռնաբարությունների համար։
Երկրում հակամարտությունը սկսվել է 2010 թվականի նոյեմբերի նախագահական ընտրություններից հետո: Լորան Գբագբոն հրաժարվել է ճանաչել պարտությունը և լքել իր պաշտոնը: Հաղթող է հայտարարվել ընդդիմության առաջնորդ Ալասան Ուատարան:










