Ճապոնիայի կառավարությունը հրահանգել է արձակման դեպքում խփել հյուսիսկորեական հրթիռը
Ճապոնիայի կառավարությունն ինքնապաշտպանական ուժերին հրահանգել է խփել հյուսիսկորեական հրթիռը՝ դրա հնարավոր արձակման դեպքում։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է կառավարական աղբյուրը:
Ավելի վաղ Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ կառավարությունը կանի հնարավորը քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:
Բացի այդ, Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ հրթիռի արձակումը կարող է անսպասելի բնույթ ունենալ և տեղի ունենալ առանց նախազգուշացման:
Ճապոնական «Կիոդո» գործակալությունը հաղորդել է, որ ԿԺԴՀ-ն հաջորդ շաբաթ հնարավոր է բալիստիկ հրթիռ արձակի:










