Սիրիական ճգնաժամը կարող է լուծվել միայն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համատեղ ուժերով. The Independent

16:35 • 29.01.16

Սիրիական ճգնաժամը կարող է լուծվել միայն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համատեղ ուժերով, գրում է բրիտանական The Independent-ը:

 

Ինչպես նշում է պարբերականը՝ դիվանագիտական քաոսը, որի պայմաններում տեղի է ունենում Սիրիայի հարցով ժնևյան բանակցությունների նախապատրաստությունը, ակնհայտ է դարձնում, որ երկրի ճակատագիրն ավանդական երկու գերտերությունների ձեռքում է։

 

Նշվում է, որ բանակցությունների նախաշեմին անհայտ են մնում մարտադաշտում փոփոխություններն ու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին սատարող և նրա դեմ կռվող ուժերի հավասարակշռությունը։

 

Ասվում է նաև, որ Սիրիայում ռուսական կողմի սկսած գործողություններն «Իսլամական պետության» դեմ, ինչպես նաև ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիան հանգեցրել են երկրում լուրջ փոփոխությունների:

 

Ազատագրվել են Ռաքքայից դեպի հյուսիս և Եփրատ գետի մոտ գտնվող զգալի տարածքներ:  Բացի այդ՝ սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ հաջողության է հասել Լաթաքիա նահանգում։

Սիրիական ճգնաժամը կարող է լուծվել միայն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համատեղ ուժերով. The Independent