Մոլդովայի իշխանությունները համաձայնել են հանրաքվե անցկացնել

15:44 • 29.01.16

Մոլդովայում կարող է նախագահի ընտրության վերաբերյալ սահմանադրական հանրաքվե անցկացվել, հաղորդում է korrespondent.net-ը։

 

Ինչպես հայտարարել է խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն, մոլդովական իշխանությունները պատրաստ են նման քայլի։

 

«Մենք համաձայն ենք և ընդունում ենք երկրի քաղաքացիների կողմից նախագահի ուղիղ ընտրության հարցի վերաբերյալ սահմանադրական հանրաքվե կազմակերպելու առաջարկը»,- ասել է նա: Նրա խոսքով՝ այդ հարցը կարող է քննարկման դրվել խորհրդարանում «առաջիկա նիստերի ընթացքում»։

 

Խորհրդարանի ղեկավարի հայտարարությունն արվել է Մոլդովայում բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին:

 

Նշվում է, որ խոսնակը պետք է որոշման մասին հայտներ ցուցարարների առաջնորդներին, բայց նրանք հրաժարվել են բանակցություններից։

Մոլդովայի իշխանությունները համաձայնել են հանրաքվե անցկացնել