ԱՄՆ նավատորմի սպան շքեղ նվերների ու մարմնավաճառների ծառայությունների դիմաց գաղտնի տեղեկություններ է տրամադրել

10:37 • 29.01.16

ԱՄՆ ռազմածովային ուժերի սպան իրեն մեղավոր է ճանաչել նրանում, որ Պենտագոնի կապալառուին գաղտնի տեղեկություններ է փոխանցել գումարի, նվերների և մարմնավաճառների ծառայությունների դիմաց։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, հաղորդում է РИА Новости-ն։

 

Նշվում է, որ Մայքլ Վաննակ Հեմ Միզևիչն իրեն մեղավոր է ճանաչել կաշառակերության հետ կապված երկու հանցավոր արարքներում։

 

«Միզևիչն օտարերկրյա կապալառուին տեղեկություններ է տրամադրել, որը, եթե հայտնվեր սխալ ձեռքերում, կարող էր ավերիչ ազդեցություն ունենալ ազգային անվտանգության համար»,- հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Լեսլի Քալդուելը։ Նրա խոսքով՝ մեղադրյալն իրական վտանգի է ենթարկել ամերիկացի զինվորականներին:

 

Մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել նրանում, որ 2011-2013 թվականներին գաղտնի տեղեկություն է տրամադրել սինգապուրյան GDMA ընկերությանը և առաջ է տարել ընկերության շահերը պայմանագրեր կնքելու ժամանակ: Տեղեկատվության փոխանակման դիմաց ընկերության ղեկավարը վճարել է սպային և նրա ընտանիքին շքեղ հյուրանոցներում հանգստի համար, ինչպես նաև Միզևիչին մարմնավաճառների ծառայություններ է տրամադրել։

 

 

ԱՄՆ նավատորմի սպան շքեղ նվերների ու մարմնավաճառների ծառայությունների դիմաց գաղտնի տեղեկություններ է տրամադրել