Ռուս օդաչուներին խփած թուրք զինվորականն ասել է, որ չի վախենում ռուսներից

01:36 • 29.01.16

Hurriyet Daily News-ը հարցազրույց է ներկայացրել Արփասլան Չելիքի՝ թուրք զինվորականների հետ, որը համարվում է նոյեմբերին Սիրիայի սահմանին ռուսաստանյան ռազմական օդանավ խփող անձը:

 

Ռուսաստանցի օդաչուներից Օլեգ Պեշկովին սպանած Չելիքն ասել է, որ «ոչ մի վախ չունի» ռուսներից: Թուրք զինվորականն այս մասին խոսել է, երբ նրան նկատել են Ստամբուլում մի հուղարկավորությանը:

 

Երբ Չելիքին հիշեցրել են, թե նա Ռուսաստանի հետախուզության թիրախն է, նա պատասխանել է, թե հավատ է ընծայում միայն Աստծուն:


Ինչ վերաբերում է Անկարայի և Մոսկվայի միջև դիվանագիտական լուրջ լարվածություն առաջացրած օդանավի խփման միջադեպին, այս առիթով Չելիքն ասել է, թե «թուրք խիզախ օդաչուները» դա արել են, երբ ռուսաստանյան օդանավը վերադառնում էր «թուրքական կողմից»:

 

Ռուս օդաչուներին խփած թուրք զինվորականն ասել է, որ չի վախենում ռուսներից