Մոսկովյան բորսայում աճուրդի առաջին րոպեներին դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 75,4 ռուբլի

12:52 • 29.01.16

Մոսկովյան բորսայում աճուրդի առաջին րոպեներին դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 75,4 ռուբլի։

 

Ամերիկյան արժույթի փոխարժեքը նվազել է 1,01 ռուբլով: Եվրոյի դիմաց տալիս են 82,18 ռուբլի (մինուս 1,89 ռուբլի): Այդ մասին վկայում են առևտրային հարթակի տվյալները, գրում է lenta.ru-ն։

 

Հունվարի 29-ի պաշտոնական փոխարժեքներն են՝ 77,37 և 84,14 ռուբլի: Ռուսաստանի ազգային արժույթն ամրապնդվում է նավթի գների աճի շնորհիվ։

 

Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելն արժե 34,68 դոլար: Հունվարի 28-ին դրա գինը հասել է 35 դոլարի:

 

Նավթի գներն աճում են ՕՊԵԿ անդամ և այլ նավթարտադրող երկրների հետ Ռուսաստանի հնարավոր հանդիպման մասին հաղորդագրությունների ֆոնին: Կողմերը մտադիր են քննարկել նավթի ցածր գների խնդիրը և արտադրության հնարավոր նվազման ուղղությամբ համակարգման հարցը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

 

Մոսկովյան բորսայում աճուրդի առաջին րոպեներին դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 75,4 ռուբլի