ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հետևել են Իսրայելի օդուժին. լրատվամիջոցներ
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները հետևել են Գազայի հատվածում իրենց դաշնակից Իսրայելի օդային գործողություններին։ Դրա նպատակը եղել է իսրայելյան արտադրության անօդաչու սարքերի վիճակի մասին տեղեկություններ ստանալն ու Իրանի դեմ հնարավոր հարձակումներին հետևելը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ Intercept պարբերականին հղումով:
Պարբերականի տեղեկություններով՝ Կառավարական կապի գրասենյակն ու Ազգային անվտանգության գործակալությունը հետևել են իսրայելյան անօդաչուների թռիչքին ավիաբազայից, որը տեղակայված է Կիպրոսում՝ Տրոոդոս լեռներում:
Այդ բազայի տարածքից բրիտանական ու ամերիկյան հետախուզությունը հասանելիություն է ունեցել նաև Լիբանանի, Հյուսիսային Աֆրիկայի, Թուրքիայի ու Սիրիայի տարածքներին, սակայն հիմնական թիրախը եղել է Իսրայելը:
Պարբերականը գրում է, թե նկարները ցույց են տալիս, որ հատուկ ծառայությունները հետևել են անօդաչուներին՝ Իրանի դեմ հնարավոր հարձակումը տեսնելու նպատակով:










