Մեծ Բրիտանիայում ոստիկանները տղամարդու տաբատի մեջ 38 հատ գողացված սմարթֆոն են հայտնաբերել
Բրիտանացի ոստիկանները Բիրմինգհեմ քաղաքում ձերբակալել են 30-ամյա մի տղամարդու, ով Barclaycard Arena համերգասրահում կայացած ռոք համերգի ընթացքում գողացել է 38 հատ սմարթֆոն:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, հետաքրքրական է, որ գողացված բոլոր հեռախոսները տղամարդը հաջողացրել է թաքցնել իր տաբատի տարբեր հատվածներում:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան հանցագործին բռնելն իրավապահները բազմաթիվ բողոքներ են ստացել համերգի ժամանակ իրենց հեռախոսները կորցրած մարդկանցից։
Հետաքննության ընթացքում ոստիկանները պարզել են, որ 30-ամյա տղամարդը սմարթֆոններ է գողացել նաև մի քանի օր առաջ Բիրմինգհեմում կայացած մեկ այլ համերգի ժամանակ: Այս դեպքում գողացված հեռախոսների թիվը հայտնի չէ:










