Պայթյունի սպառնալիքի պատճառով Սիդնեյի ու Մելբուռնի դպրոցների աշակերտները տարհանվել են
Սիդնեյի ոստիկանությունն այսօր Ավստրալիայի խոշորագույն քաղաքի կենտրոնական և հարավային թաղամասերի որոշ դպրոցներից տարհանել է աշակերտներին:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության ներկայացուցիչը:
Նա նշել է, թե այդ միջոցառումը ձեռնարկվել է նախազգուշական նկատառումներով և պայմանավորված է դպրոցներում հնարավոր պայթյունի մասին այսօր ստացված բազմաթիվ սպառնալիքներով։
«Քննությունը շարունակվում է, մենք կապի մեջ ենք նահանգի կրթության նախարարության հետ»,-նշել է ոստիկանը:
«Նման սպառնալիքները լուրջ քրեական հանցագործություններ են, և մենք կանենք հնարավորը՝ գտնելու այն մարդուն կամ մարդկանց, որոնք պատասխանատու են նման քայլերի համար»,-ընդգծել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ուրբաթ տարհանվել են նաև Մելբուռնի երկու դպրոցների աշակերտները: Նրանց հասցեին ևս համանման սպառնալիքներ են ստացվել:










