ԱՄՆ-ի վետերանները հրաժարվել են ընդունել Դոնալդ Թրամփի ֆինանսական օգնությունը

10:00 • 29.01.16

ԱՄՆ-ի զինված ուժերի վետերանների 2 խոշոր կազմակերպությունները հրաժարվել են ֆինանսական օգնություն ընդունել նախագահի թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփից, գրում է РИА Новости-ն:

 

Ի սկզբանե, Թրամփը պետք է մասնակցեր Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուների՝ FoxNews հեռուստաալիքով հեռարձակվող հերթական բանավեճերին, սակայն նա հրաժարվել է մասնակցությունից: 


Բանավեճերի փոխարեն Թրամփը մտադիր է միջոցառում կազմակերպել ԱՄՆ զինված ուժերի վետերանների համար գումար հավաքելու նպատակով։
 

Թրամփի նախաձեռնությունը բացասական արձագանք է գտել վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում, ովքեր դրանում տեսնում են միլիարդատիրոջ` ամերիկացիների համար սուրբ թեմայի շնորհիվ քաղաքական կապիտալ ձեռք բերելու ցանկությունը:
 

«Եթե մեզ օգնություն առաջարկեն, մենք կհրաժարվենք։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է աջակցել վետերաններին, պետք չէ գումար հավաքել քաղաքական արշավների միջոցով: Պարզապես նվիրաբերեք այն խմբերին, որոնք լավ գործով են զբաղվում»,- գրել է Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողությունների վետերանների կազմակերպության հիմնադիր Փոլ Ռիքհոֆը։


 

ԱՄՆ-ի վետերանները հրաժարվել են ընդունել Դոնալդ Թրամփի ֆինանսական օգնությունը