ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Թեդ Քրուզը նմանակել է Դոնալդ Թրամփին (տեսանյութ)
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Թեդ Քրուզը հանրապետական մյուս թեկնածուների հետ բանավեճերի ընթացքում նմանակել է միլիարդատեր թեկնածու Դոնալդ Թրամփի պահվածքը։
Քրուզը լռել է, ապա ասել. «Ես ցնորված եմ: Այս բեմում բոլորը հիմարներ են, գեր, տգեղ: Եվ Դուք, Բե՛ն, սարսափելի վիրաբույժ եք (Կարսոնը՝ թեկնածուներից մեկը, նեյրովիրաբույժ է)։ Այժմ, երբ մենք փոքր-ինչ Դոնալդ Թրամփ ստացանք, նրան մի կողմ թողնենք»։
Լսարանն ու բանավեճի մոդերատորները ողջունել են թեկնածուի նման քայլը։
Թրամփը հրաժարվել է մասնակցել բանավեճերին, չնայած Twitter-ի օգտատերերը քվեարկել էին նրա մասնակցության օգտին։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










