ԱՄՆ-ում ուսուցչուհին ձերբակալվել է՝ բանտից փախած 3 առավել վտանգավոր կալանավորներին աջակցելու կասկածանքով
Կալիֆոռնիական բանտում աշխատող ուսուցչուհին ձերբակալվել է օրերս բանտից փախած 3 առավել վտանգավոր կալանավորներին աջակցելու կասկածանքով, գրում է BBC-ն:
Հայտնի է, որ կալանավորները կտրել են ճաղավանդակը և փախել թունելներով: Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկության համար հայտարարվել է 50.000 դոլար պարգևատրում:
Իշխանությունների համաձայն` 44-ամյա անգլերենի ուսուցչուհին մտերիմ կապեր է ունեցել տղամարդկանցից մեկի հետ։
Ոստիկանությունը կարծում է, որ կինը կալանավորներին քարտեզներ է տրամադրել: Փախուստի դիմած կալանավորների որոնումները շարունակվում են:
Ընդհանուր առմամբ, այդ փախուստի գործի շրջանակում ձերբակալվել է ավելի քան 10 մարդ: Դա փախուստի առաջին դեպքն է այդ խիստ ռեժիմի հատուկ բանտից վերջին ավելի քան 20 տարվա ընթացքում։










