Ռուսաստանը չեղարկել է Մոնղոլիայի 172 մլն դոլար պարտքը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 31-ին ստորագրել է միջկառավարական համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որը Ռուսաստանը և Մոնղոլիան ստորագրել էին 2010-ին, փոխանցում է rbc.ru-ն:
Տվյալ համաձայնագիրը թույլ է տալիս Ռուսաստանին չեղարկել մոնղոլական պարտքի 97.8%-ը` 172 մլն դոլար:
Միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է երկրների կողմից 2010-ին` ռուս-մոնղոլական բանակցությունների արդյունքների հիման վրա:
Համաձայնագիրը թույլ է տալիս Մոնղոլիային չվճարել կարգավորվող գումարի 97.8 տոկոսը կամ 172 մլն դոլարը։










