Իրանն արտասահմանյան հաշիվներում պահվող ավելի քան 100 մլրդ դոլար գումարին հասանելիություն է ստացել

16:33 • 01.02.16

Իրանը հասանելիություն է ստացել արտասահմանյան հաշիվներում պահվող ավելի քան 100 միլիարդ դոլար գումարին, որոնք ապասառեցվել են համաշխարհային գերտերությունների հետ կնքված միջուկային գործարքի իրականացման շրջանակում պատժամիջոցների վերացումից հետո, հաղորդում է Associated Press-ը:

 

Իրանի կառավարության մամուլի խոսնակ Մուհամադ Բաքեր Նոբախտն ասել է, որ Իրանի սառեցված ակտիվների մեծ մասը եղել են Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Թուրքիայի բանկերում։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանը պատժամիջոցների վերացումից հետո հույս ունի տարեկան մոտ 50 միլիարդ դոլարի արտասահմանյան ներդրումներ ստանալ՝ նավթի գների կտրուկ նվազեցումից հետո տնտեսության վերականգնման համար։

Իրանն արտասահմանյան հաշիվներում պահվող ավելի քան 100 մլրդ դոլար գումարին հասանելիություն է ստացել