Իսլամիստները Սիրիայում գազատար են պայթեցրել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծայրահեղականները դիվերսիա են իրականացրել Սիրիայի Ում-էթ-Թադաբիր բնակավայրում, տեղեկացնում է ТАСС-ը։
Զինյալները Սիրիայի արևելքում գազատար են պայթեցրել, որից սնվում է Հոմսում գտնվող էլեկտրակայանը։
Վերջին շրջանում սիրիական բանակը հաղթանակներ է գրանցում զինյալների նկատմամբ։
Հունվարի 26-ին սիրիական զորքերը Ռուսաստանի օդուժի աջակցությամբ ոչնչացրել էին հրամանատարական կետը, որտեղից ղեկավարվում էին երկրի հարավ-արևմուտքում զինյալների գործողությունները։










