ԻՊ-ը մեկ երրորդով կրճատել է գրոհայինների աշխատավարձերը. ՌԴ ՊՆ

17:27 • 01.02.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարությունը մեկ երրորդով իջեցրել է գրոհայիններին տրվող վարձավճարները՝ Թուրքիայում նավթի անօրինական վաճառքից ստացված եկամուտների նվազման պատճառով։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է gazeta.ru-ն։

 

«Թուրքիայում նավթի անօրինական վաճառքից ստացվող ֆինանսական եկամուտների զգալի նվազման առնչությամբ անցած շաբաթ ԻՊ-ի ղեկավարությունը մեկ երրորդով կրճատել է գրոհայիններին տրվող վարձավճարները, ինչը հանգեցրել է զգալի խնդիրների գրոհայինների ջոկատները պահելու և նորերը ձևավորելու հարցում»,- ասել է Կոնաշենկովը:

 

Նա նշել է, որ ռուսական ավիացիայի գործողությունների շնորհիվ հաջողվել է իջեցնել ավազակախմբերի մարտունակությունը:

 

Կոնաշենկովը հայտնել է նաև, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հարվածները խափանել են ահաբեկիչների կողմից Դեյր էզ- Զոր քաղաքի գրոհի փորձը։

 

ԻՊ-ը մեկ երրորդով կրճատել է գրոհայինների աշխատավարձերը. ՌԴ ՊՆ