Կիևում գրիպի համաճարակ է սկսվել

15:18 • 01.02.16

Կիևում գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակի համաճարակ է բռնկվել։ Այդ մասին հայտնել է Կիևի սանիտարահամաճարակային կայանի մամուլի ծառայությունը, գրում է gazeta.ru-ն։

 

Նշվում է, որ գրիպով և սուր շնչառական վիրուսային վարակով հիվանդությունների համաճարակային շեմը գերազանցվել է 12,8 տոկոսով։

 

Կիևի սանիտարահամաճարակային ծառայությունից հայտնել են, որ Ուկրաինայի մայրաքաղաքում համաճարակը սկսվել է հունվարի չորրորդ շաբաթվա ընթացքում։

 

Կայանի տվյալներով՝ մեկ շաբաթվա ընթացքում հիվանդացել է 35.967 մարդ, մեծ թիվ են կազմում մինչև 17 տարեկան երեխաները։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայում գրիպից մահացել է 51 մարդ։

 

Կիևում գրիպի համաճարակ է սկսվել