Պուտինը տեղյակ է իր հետ հանդիպելու Էրդողանի ցանկության մասին

14:06 • 01.02.16

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել իր հետ, տեղեկացնում է ТАСС-ը։

 

«Պուտինին զեկուցվել է նախագահ Էրդողանի ցանկության մասին»,-հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Նա, սակայն, չի հստակեցրել, թե ինչպես է արձագանքել ՌԴ նախագահը։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ռուսական Սու-34 ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո ցանկանում է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

Պուտինը տեղյակ է իր հետ հանդիպելու Էրդողանի ցանկության մասին