Պեսկովը չի մեկնաբանել Պուտինի ավագ դստեր մասին The New Times-ի հրապարակումը

14:43 • 01.02.16

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել The New Times պարբերականի հրապարակումը, որում խոսվում է պետության ղեկավարի իբր ավագ դստեր կյանքի մասին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«Մենք ավանդաբար չենք մեկնաբանում որևէ թեմա, որևէ հաղորդագրություն, որոնցում պնդումներ են լինում այն մասին, թե դրանք որևէ կապ ունեն նախագահի ընտանիքի հետ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է արդյոք հավատալ The New Times-ի հրապարակմանը, որում տեղեկություն կա Պուտինի ավագ դստեր մասին։

 

Հոդվածում խոսվում էր Պուտինի ավագ դստեր կյանքի ու աշխատանքի մասին։

Պեսկովը չի մեկնաբանել Պուտինի ավագ դստեր մասին The New Times-ի հրապարակումը