ՌԴ ավտոբեռնափոխադրողները փետրվարի 1-ից չեն կարող երթևեկել Թուրքիայում
Թուրքիայի տարածքով ռուսական ավտոտրանսպորտով բեռնափոխադրումներ իրականացնելն արդեն հնարավոր չէ, քանի որ ավարտվել է թուրքական թույլտվության ժամկետը։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է Միջազգային ավտոբեռնափոխադրումների ասոցիացիան։
«2016 թվականի հունվարի 31-ին ավարտվել է թուրքական թույլտվության ժամկետը, և հիշեցնում ենք, որ ռուսական տրանսպորտային միջոցներով Թուրքիայի տարածքում բեռնափոխադրում իրականացնելը հնարավոր չէ։ Մինչ այժմ Թուրքիան չի համաձայնեցրել 2016 թվականի համար թույլտվությունը»,-ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն այժմ խնդիրը լուծելու համար միջոցառումներ է իրականացնում. թուրքական կողմին դարձյալ ուղարկվել է թույլտվության մասին առաջարկը։










