Սիրիական բանակը վերականգնել է Հալեպի բնակավայրերից մեկի նկատմամբ վերահսկողությունը
Սիրիայի կառավարական զորքերը վերականգնել են Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող Դվեյր ազ-Զեյթուն բնակավայրի նկատմամբ վերահսկողությունը, տեղեկացնում է ՍԱՆԱ գործակալությունը։
«Սիրիայի ԶՈՒ ստորաբաժանումը դաշնակից ուժերի հետ վերականգնել է Հալեպի հյուսիսում գտնվող Դվեյր ազ-Զեյթունի անվտանգությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ներկայում սիրիական բանակն աշխարհազորային խմբերի աջակցությամբ հաջող գործողություններ է իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Հանգստյան օրերին կառավարական զորքը երկրի հյուսիս-արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր քաղաքում վճռական հարձակման էր անցել՝ ոչնչացնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի հատված։










