Թուրքական հրետանին գնդակոծել է Լաթաքիայի հյուսիսային բնակելի թաղամասը
Թուրքական զինուժի հրետանին կրակ է բացել Լաթաքիայի հյուսիսային բնակելի շրջաններից մեկի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ հաղորդագրությունը:
«Թուրքական իշխանությունները պատասխանատու են Լաթաքիայի հյուսում գտնվող Ջաբալ-Օտեյրա շրջանի հրետանային գնդակոծության համար, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել», -ասվում է Սիրիայի ԱԳՆ հաղորդագրությա մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիրակի Թուրքիայի տարածքից Լաթաքիա նահանգի հրետանային գնդակոծության հետևանքով զինծառայող է զոհվել, ևս 5-ը վնասվածքներ էին ստացել:










