Թուրքիայում պոտենցիալ մահապարտ ահաբեկիչներ են ձերբակալվել

16:40 • 01.02.16

Թուրքական Հաքքարի նահանգում իրականացված հատուկ գործողության ընթացքում ոստիկանությունը երեք հավանական մահապարտ ահաբեկչի է ձերբակալել, տեղեկացնում է Haber7 կայքը։

 

Հեռուստաընկերության տվյալներով՝ նրանք պլանավորում էին ահաբեկչություն իրականացնել զորամասերի ու ոստիկանական բաժանմունքների մոտակայքում։

 

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ ձերբակալվածները Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ներկայացուցիչներ են։

 

Այսօր հաղորդվել է նաև, որ PKK-ն մտադրվել էր խոշոր ահաբեկչություններ իրականացնել Անկարա, Իզմիր, Ստամբուլ, Ադանա, Վան, Տրապիզոն նահանգներում։

Թուրքիայում պոտենցիալ մահապարտ ահաբեկիչներ են ձերբակալվել