Այսօր սպասվում է թույլ ձյուն. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

10:16 • 02.02.16

Հանրապետության տարածքում փետրվարի 2-ի գիշերը, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ.տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։ 2-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն:
 

Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:



Երևանում`
Փետրվարի 2-ի գիշերը, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 2-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ:

Երևանի փետրվարի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան`  15.70C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`      -21.50C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  -3.30C

 

Այսօր սպասվում է թույլ ձյուն. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով