Վանկուվերի օդանավակայանում թռիչքի ժամանակ պայթել է օդանավի անիվը

09:07 • 02.02.16

Կանադական Վանկուվեր քաղաքի օդանավակայանում թռիչքի ժամանակ պայթել է WestJet ամերիկյան ավիաընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռի անիվը։ Ինքնաթիռը պետք է թռչեր Վանկուվերից Մաուի կղզի, հաղորդում է vesti.ru-ն։

 

Vancouver Sun թերթի տվյալներով՝ միջադեպի հետևանքով ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ մեկ չի վիրավորվել։

 

Թռիչքուղին ժամանակավորապես փակ է եղել: Փորձագետները պարզում են միջադեպի պատճառները:

Վանկուվերի օդանավակայանում թռիչքի ժամանակ պայթել է օդանավի անիվը