Թրամփը զիջել է Քրուզին ԱՄՆ հանրապետականների առաջին ընտրական ժողովի ընթացքում

10:42 • 02.02.16

ԱՄՆ-ի հանրապետականների ակտիվի առաջին ընտրական ժողովին, որն անցել է Այովա նահանգում, սենատոր Թեդ Քրուզը ստացել է ձայների 28 տոկոսը, իսկ ֆավորիտ համարվող միլիարդատեր Դոնալդ Թրամփը՝ 24 տոկոսը, տեղեկացնում է Lenta.ru-ն։

 

Դեմոկրատներից ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն աննշան առավելություն է ստացել Վերմոնտից սենատոր Բեռնի Սանդերսի նկատմամբ՝ 49.8 տոկոսն ընդդեմ 49.6 տոկոսի։

 

Առաջին փուլի ընթացքում նախագահական մրցապայքարից դուրս են մնացել երկու թեկնածուներ՝ Մերիլենդի նախկին նահանգապետ Մարտին О' Մելին և Արկանզասի նախկին նահանգապետ Մայքլ Հաքաբին։

 

2016 թվականի հուլիսին հանրապետականներն ու դեմոկրատներն ազգային ընտրություն կանեն, որի ընթացքում կընտրվեն կուսակցություններից ԱՄՆ նախագահի թեկնածուները։ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման չի կարող առաջադրվել երրորդ անգամ։