Ամերիկուհին վայր է ընկել մոտ 70 մետր բարձրությունից ու ողջ մնացել
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի 25-ամյա մի բնակչուհի, ում անունը չի նշվում, մոտ 70 մ բարձրությունից վայր է ընկել Ջորջ Վաշինգտոնի կամրջից և ողջ մնացել։
Ինչպես նշում է The New York Daily News-ը, կինը շատ ուժեղ վնասել է մի ոտքը, որը հնարավոր է՝ հեռացնեն: Ըստ իրավապահների՝ կնոջը Հուդզոն գետում նկատել են կամրջի շրջակայքում հսկողություն իրականացնող փրկարարները` տուժածին դուրս բերելով ջրից:
Ամերիկուհին այժմ հոսպիտալացված է. ենթադրվում է, որ նա ինքնակամ է նետվել կամրջից: Աղբյուրը մանրամասնում է, որ հազվադեպ են լինում դեպքեր, երբ մարդը ողջ է մնում նման բարձրությունից վայր ընկնելուց հետո:










