Չինական ավիաընկերությունները «սև ցուցակում» կներառեն անկարգապահ ուղևորներին

16:49 • 03.02.16

Չինաստանի հինգ առաջատար ավիաընկերությունները համաձայնել են «սև ցուցակում» ներառել անկարգապահ ուղևորներին, գրում է The Independent-ը։

 

Air China-ն, China Easter-ը, China Southern-ը, Hainan Airlines-ը և Spring Air-ը հայտարարել են, որ կկիսվեն ուղևորների անուններով, ովքեր իրենց վատ են պահում թռիչքների ժամանակ, և կարգելեն նրանց թռչել իրենց օդանավերով։

 

Թռիչքների ուղևորների թվի ավելացման հետ մեկտեղ՝ ավիաընկերությունները նշում են, որ ավելի ու ավելի շատ խնդիրներ են ստեղծվում ուղևորների վարքի պատճառով։

 

Մեկնող ճանապարհորդների թիվն առաջին անգամ 2014 թվականին հասել է ավելի քան 100 միլիոնի, և նախատեսվում է, որ երկիրը մինչ 2034 թվականը կգերազանցի ԱՄՆ-ին՝ դառնալով ուղևորների քանակով ամենամեծ շուկան:

 

Ուղևորները, ովքեր խախտում են կանոնները, կարող են ենթարկվել քրեական պատժի:

 

Ավիաընկերությունները հայտարարել են, որ իրենք կկիսեն «անկարգ» ուղևորների մասին տվյալներն ավիաընկերությունների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ:

 

Չինական ավիաընկերությունները «սև ցուցակում» կներառեն անկարգապահ ուղևորներին