Սահմանային հսկողությունը ԵՄ-ին 100 մլրդ եվրո կարժենա. Financial Times

14:06 • 03.02.16

Ֆրանսիան նախազգուշացնում է, որ ԵՄ-ի ներսում սահմանային հսկողությունը կհանգեցնի դաշինքի ՀՆԱ-ի կրճատման՝ 100 մլրդ եվրոյի չափով, գրում է Financial Times-ը։

 

Շատ եվրոպական երկրներ, ներառյալ՝ Գերմանիան ու Ֆրանսիան, որոնք գտնվում են Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթյալների հոսքի ու ահաբեկչական հարձակումների սպառնալիքի տակ, քննարկում են սահմանին անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու, անգամ՝ սահմանային հսկողությունը վերականգնելու հնարավորությունը։

 

Ֆրանսիայի տնտեսական պլանավորման պետական գործակալության տվյալներով՝ Շենգենյան գոտու 26 անդամների միջև սահմանային հսկողությունը վերականգնելը մինչև 2025 թվականը կհանգեցնի բլոկի ՀՆԱ-ի 0.8 տոկոս նվազմանը, քան եթե նման հսկողություն չսահմանվեր։ Նման կրճատման հիմքում կլինի զբոսաշրջիկների ծախսերի նվազումը, առևտրի կրճատումը, բեռնատարների սահմանային ստուգումների ծախսերը։

 

Համաձայն տնտեսագետների գնահատականների՝ սահմանային հսկողությունը Ֆրանսիային տարեկան 1-2 մլրդ կարժենա։ Իսկ եթե այդ միջոցառումները շարունակվեն՝ երկրի վնասը կկազմի տարեկան մոտ 10 մլրդ եվրո։

Սահմանային հսկողությունը ԵՄ-ին 100 մլրդ եվրո կարժենա. Financial Times