Ճապոնիան 107 մլն դոլար կծախսի Խաղաղ օվկիանոսում մոտ 9 քմ տարածք զբաղեցնող փոքրիկ կղզու վրա

16:41 • 03.02.16

Ճապոնիան հայտարարել է, որ ավելի քան հարյուր միլիոն դոլար կծախսի 9 քառակուսի մետրից քիչ տարածություն զբաղեցնող հեռավոր կղզու կառույցները վերականգնելու համար, գրում է The Times-ը։

 

Օկինոտորիշիմա կորալային կղզին գտնվում է Ֆիլիպինյան ծովում: Չնայած իր փոքր չափերին՝ կղզին, որը բաղկացած է բնական ծովախութից և մի քանի կառուցված պատնեշից, ընդլայնում է Ճապոնիայի տնտեսական գոտին դեպի Խաղաղ օվկիանոս։

 

Ճապոնիան այժմ 107,5 միլիոն դոլար կծախսի կղզու վրա՝ խորը նավամատույց և փարոս կառուցելու համար:

 

 

Ճապոնիան 107 մլն դոլար կծախսի Խաղաղ օվկիանոսում մոտ 9 քմ տարածք զբաղեցնող փոքրիկ կղզու վրա