Լավրովը նշել է պայմանը, որի դեպքում ՌԴ-ն կդադարեցնի Սիրիայում ռազմական գործողությունը
Ռուսաստանը չի դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում, քանի դեռ ահաբեկիչները չեն պարտվել. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հիմքեր չեմ տեսնում, որ գործողությունը Սիրիայում դադարեցվի, քանի դեռ ահաբեկիչները չեն պարտվել»,-ասել է նա։
Բացի այդ, նախարարը թուրք-սիրիական սահմանին մաքսանենգության դադարեցումը համարել է Սիրիայում հրադադարի հիմնական պայմաններից մեկը։
«Հիշեցնեմ, որ հրադադարի աշխատելու հիմնական հարցերից մեկն ամենասուր մարտահրավերներից մեկն է՝ թուրք-սիրիական սահմանին մաքսանենգության դադարեցումը։ Դրանից սնվում են զինյալները, և առանց դա կանխելու՝ դժվար է հուսալ, որ հրադադարի ռեժիմն իրոք կաշխատի»,-ասել է Լավրովը։
ԱԳ նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան խուսափում է ռուսական կողմի հետ երկխոսությունից ու Մոսկվայի հասցեին չհիմնավորված մեղադրանքներ է հնչեցնում։










