Սիրիայի վերաբերյալ բանակցություններին քրդերի մասնակցության հարցը կքննարկվի Մյունխենում. ՌԴ ԱԳՆ

14:39 • 03.02.16

Ներկայիս միջսիրիական բանակցություններին քրդերի մասնակցության հարցը կդառնա Մյունխենում փետրվարի 11-ին կայանալիք Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպման գլխավոր հարցերից մեկը։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը։

 

«Այդ թեման այժմ քննարկվում է և, իհարկե, կդառնա նախատեսվող հանդիպման հիմնական հարցերից մեկը»,- ասել է Բոգդանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք միջսիրիական բանակցություններին քրդերի մասնակցության հարցը կդառնա կենտրոնական թեմա Մյունխենի հանդիպման ժամանակ:

 

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովը հայտնել է, որ առանց քրդերի դժվար է սիրիական խնդրի լուծման հույս ունենալ, սակայն միջսիրիական բանակցություններին քրդերի միանալու հարցը բախվում է Թուրքիայի կոշտ դիրքորոշմանը։