«Ալ-Կաիդան» պատմել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները «ոգեշնչողի» մասին. The Independent
«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումը նյութ է հրապարակել, որտեղ առաջին անգամ պատմել է այն մասին, թե ինչն է «ոգեշնչել» իրենց առաջնորդ Ուսամա բեն Լադենին ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպման հարցում, գրում է The Independent-ը։
Ինչպես նշվում է՝ Բեն Լադենին տպավորել է 1999 թվականին EgyptAir ավիաընկերության 990 չվերթի հետ տեղի ունեցած դեպքը, երբ այն կործանվել էր Ատլանտյան օվկիանոսում Լոս Անջելեսից Կահիրե մեկնելիս: Ողբերգության հետևանքով 217 մարդ է մահացել, որոնց մեծ մասն ամերիկացիներ են եղել։
Այդ ժամանակ ողբերգության մեղավոր է նշվել Եգիպտոսից 59-ամյա օդաչու Համիլ ալ-Բատուտին, ով մտադրված կործանել է ուղևորատար ինքնաթիռը՝ կրկնելով «Ալլահի կամքով» բառերը:
Երբ Բեն Լադենը լսել է այդ նորությունը, նա հարցրել է. «Ինչո՞ւ նա չկործանեց ինքնաթիռը որևիցե մի շենքի վրա»։ Հենց այդ ժամանակ էլ ահաբեկիչը սկսել է Նյու Յորքի առևտրի համաշխարհային կենտրոնի վրա հարձակումների ռազմավարությունը։










