Գործադուլ անող աղբահավաքները մեքսիկական քաղաքը հեղեղել են աղբի մնացորդներով (լուսանկարներ)

13:32 • 03.02.16

Գործադուլ անող մեքսիկացի աղբահավաքները Կուերնավակա քաղաքի կենտրոնը հեղեղել են տոննաներով նեխած աղբի մնացորդներով, որոնք լցվել են քաղաքի գլխավոր վարչական շինությունների առջև:

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, մի քանի ամսվա աշխատավարձ չստացած աղբահավաքները, որոնց թիվը հասնում է 100-ի, խոստացել են բողոքի ակցիան շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ իրենց գումարները չեն վճարվել:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ աղբահավաքներն իշխանություններից պահանջում են մոտ 60 մլն պեսո, ինչը համարժեք է 3.2 մլն դոլարին։

 

Գործադուլ անող աղբահավաքները մեքսիկական քաղաքը հեղեղել են աղբի մնացորդներով (լուսանկարներ)